Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանում կրակոցին պետք է կրակոցով պատասխանել. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան

Սեպտեմբեր 17,2015 18:50

-ՀԱՊԿ-ի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին,  մոտ երկու տարի առաջ ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին  անդրադառնալով  Ադրբեջանին ՌԴ-ի կողմից զենքի վաճառքին,  ասաց, որ պետք է մշակել միջազգային այնպիսի համաձայնագիր, որը կարգելի  կազմակերպության անդամի կողմից երրորդ երկրին սպառազինությունների վաճառքը, քանի որ այսօր ՀԱՊԿ կանոնադրությամբ կազմակերպության անդամ երկրների կողմից զենքի վաճառքն արգելված չէ: Նման փաստաթղթի կարող ենք հասնե՞լ:

-Իրականում  մենք պետք է առաջնորդվենք այն փաստաթղթերով, որոնք կան՝  ՄԱԿ-ի կանոնադրություն, պայմանագիր: Մենք պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ն կայացող կառույց է, որ նա երիտասարդ է, ՆԱՏՕ չէ: Իսկ ՀԱՊԿ-ի կայացման հարցում  Հայաստանն ունի իր լուման: Մենք 2 անգամ նախագահել ենք և այդ ընթացքում լուրջ ներդրում ենք ունեցել ՀԱՊԿ-ի արդյունավետության բարձրացման հարցում, հիմա մեր նախագահությունն է և կփորձենք դա իրականացնել: ՀԱՊԿ-ն շատ կարևոր է որպես կառույց, բայց մենք մեր հույսը միշտ մեզ վրա պիտի դնենք: Կրկնում եմ՝ սա չի նշանակում, որ չպետք է ձևավորենք համապատասխան մթնոլորտ՝ թե միջազգային կառույցներում, թե այն պետություններում, որոնք մեր հանդեպ  պայմանագրային պարտավորություն ունեն:

-ԱԳՆ-ին շատ հաճախ են մեղադրում անգործության մեջ, հատկապես, երբ սահմանին իրավիճակը սրվում է: Որպես փոխարտգործնախարար վիրավորվո՞ւմ եք, թե՞…

-Շատ պարզ է՝ երբ սահմանին կրակում են, պաշտպանության նախարարությունն է պատասխանում:

-ՀՀ ԶՈՒ-ն կարող է շատ հզոր պատասխան տալ հակառակորդին, հարցն այն է, թե ԱԳՆ-ն կարո՞ղ է մարսել տալ դա միջազգային հարթակում և նաև իր  դիվանագիտական հարվածները հասցնել Ադրբեջանին:

-Սահմանին  կրակոցին պետք է կրակոցով պատասխանել, իսկ եթե թղթով  ու խոսքով պատասխանես՝ կործանված ես: Այլ բան է, երբ  խոսքը վերաբերում է այն հարձակումներին, որոնք Ադրբեջանը փորձում է իրականացնել տարբեր միջազգային կառույցներում,   տարբեր հարթակներում,  տարբեր պետությունների ԱԳՆ-երում, այստեղ  պարտավոր ենք պատասխան տալ և տալիս ենք: Եվ ոչ միայն համաչափ, այլև՝ հեռանկարային: Այնպես որ եկեք չհամեմատենք գործառույթները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «ԱՐՑԱԽՊՐԵՍ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930