Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է Մարտիրոսյան եղբայրների կողմից Սիլիկյան թաղամասում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Սեպտեմբեր 17,2015 18:20

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Սիլիկյան թաղամասում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը:

Նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կ.Մարտիրոսյանը Սիլիկյան թաղամասի 11-րդ փողոցում ավտոմեքենան արագ վարելու կապակցությամբ նույն փողոցի բնակիչ Ռ.Մելքոնյանի կողմից ստացել է դիտողություն։

Տղայի հայրը և երկու հորեղբայրները՝ Հրաչյա, Հրանտ եւ Աշոտ Մարտիրոսյանները, նշված դիտողությունն ընդունել են որպես իրենց անձն ու ինքնասիրությունը ոտնահարող հանգամանք և հասարակության մեջ՝ Սիլիկյան թաղամասի բնակիչների շրջանում, իրենց անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հանրային վայրում ցուցադրական կերպով անտեսելով համակեցության կանոնները՝ ցանկացել են Ռազմիկ Մելքոնյանից հաշվեհարդար տեսնել և դրանով իսկ հասարակության շրջանում վախի զգացողություն առաջացնել։

Մասնավորապես՝ հուլիսի 09-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Մարտիրոսյան եղբայրներն այցելել են Ռազմիկ Մելքոնյանի տուն, թեեւ համոզվելով, որ վերջինս տանը չէ՝ շարունակել են իրենց հանցավոր մտադրությունները և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել խուլիգանություն, ինչը զուգորդվել է անձի նկատմամբ բռնության գործադրմամբ, ուրիշի գույքի ոչնչացմամբ։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հրաչյա, Հրանտ  եւ Աշոտ Կառլենի Մարտիրոսյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ):

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և քրեական գործն ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ Քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930