«Մի շուռ գանք ու հարցնենք, ա՛յ խելոք, բա որ էդքան լուրջ քննադատության ես փորձում ենթարկես, ըստ քեզ, հլա խմբակցությունդ փորձի ղեկավարես՝ 7 հոգով ընտրել են, 4-ը քեզ արդեն լքել են, մեկը չի վստահում, էն մեկն էլ վրեդ իշխում ա, եկել ես ո՞ւմ ես խելք սովորեցնում, այ քեզ բա՜ն: Էդ անհեթեթությունները կգնաք ուրիշ տեղ կասեք»,- այսօր ԱԺ նիստում ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն այսպես դիմեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:
Հետո նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասելով. «Ես իրա ելույթից հասկացա, որ ինքը պոկերից էլ տեղյակ չի: Գոնե բլոտից խոսար: Ասում ա՝ չեմ հավատում: Է մի՛ հավատա, քեզ հարցնողն ո՞վ ա: Հետո՞ ինչ, որ չես հավատում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ