Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ բովանդակային քննարկում է գնում. Հ. Նաղդալյան

Սեպտեմբեր 17,2015 17:52

-Տիկին Նաղդալյան, ինչպե՞ս կբնութագրեք ԱԺ-ում ընթացող Սահմանադրության նախագծի այսօրվա քննարկումը՝ բովանդակային առումով:

-Երրորդ օրն է Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումը , որը կերկարացվի նաև մեկ լրացուցիչ օրով ՝ արտահերթ նիստով: Նախագիծը 120 րոպե ներկայացնելուց հետո հիմնական զեկուցող ՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վ. Պողոսյանը և հարակից զեկուցող՝ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Սահակյանը պատասխանեցին նաև 35 պատգամավորների հարցերին, գրվել են ելույթներ և ելույթ կունենան 50-ից ավելի պատգամավորներ: Արդեն շուրջ 15 ժամ տևող Սահմանադրական բարեփոխումների քննարկումների ընթացքում 20 ընդդիմադիր պատգամավոր ստացան իրենց հարցերի մանրամասն պատասխանը, անում են առաջարկներ և դիտարկումներ , որոնք վստահ եմ, օգտակար են լինելու և հարստացնելու են նախագիծը: Խիստ բովանդակային քննարկում է գնում : Ի պատիվ մեր ընդդիմադիր գործընկերների, պետք է ընդգծեմ նաև իրենց /ճնշող մեծամասնությամբ/ խիստ շահագրգիռ մասնակցությունը, բովանդակային քննարկումները , հարցերը և առաջարկները, որոնց մի մասը նույնիսկ հիմա զեկուցողի համար ընդունելի կամ քննարկելի է: Երբ խոսում են լայն հանրային քննարկումների մասին , ուզում եմ ասել , ըստ իս, սա իրական կոնսոլիդացիա է՝ կոնսոլիդացիա վաղվա Հայաստանի, վաղվա ավելի արդյունավետ, ժողովրդավար պետության գաղափարի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930