Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ՀԱԿ-ին. «Դուք հլը մի հատ ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2015 17:35

Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է, եւ շատ երկար ժամանակ լինելու է ՀՀԿ առաջնորդը:

«Կա քաղաքական մենաշնորհ, կա կոռուպցիա, ամեն ինչ որոշում է մի թիմ, մի անձ, ամեն ինչ ղեկավարվում է մի կենտրոնից, 41 մեծամասնական տեղերը բոնուս են իշխանության համար, անհրաժեշտ է անցում կատարել համամասնական ընտրակարգի, անհրաժեշտ է հավասարակշռել իշխանության թեւերը: Էդ դո՞ւք էիք ասում, չէ՞: Հիմա ի՞նչ է պատահել, ինչի՞ն եք դեմ»,- Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես ընդդիմությանը հիշեցրեց, թե ինչ էին իրենք ասում առաջ:

Նա հարցրեց՝ դեմ եք, որ համամասնական ընտրակարգի անցնե՞նք, դեմ եք, որ ԱԺ փոխնախագահներից մեկը լինի ընդդիմությունի՞ց, որ հետո չասեք՝ այսպես-այնպես է վարում, դեմ եք, որպեսզի գլխավոր դատախազին, օմբուդսմենին, ՀՌԱՀ-ի նախագահին, ԿԸՀ նախագահին ընտրենք ընդդիմության հետ կոնսենսուսո՞վ. «Մենք ի՞նչ ենք ասում՝ առանց ընդդիմության հնարավոր չէ արդյունավետ կառավարել: Ասում եք, որ իշխանությունը գալիս է դակում է, մեզ բանի տեղ չի դնում: Եթե նոր փաթեթին դեմ եք, ուրեմն կողմ եք դրան: Դեմ եք, որ մասնակցություն ունենաք կարեւոր պաշտոնյաների նշանակման գործո՞ւմ, որ ունենաք լուրջ վերահսկողական ֆունկցիանե՞ր: Այդ փաթեթով ավելի ժողովրդավար է դառնում հենց պառլամենտը»:

Նա վստահեցրեց, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ առաջնորդն է, եւ շատ երկար ժամանակ լինելու է ՀՀԿ առաջնորդը: Գնացեք ՀԱԿ-ին ձայն տվեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել: Դուք ձեր խմբակցությունում չեք կարողանում միասնություն ապահովել, չեք կարողանում համոզել, որ սրա անհրաժեշտությունը չկա: Դուք հլը մի հատ ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք: Չի կարելի այդպես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930