Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում Պերմյակովին ենթարկեցին դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության

Սեպտեմբեր 17,2015 17:14

Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում քիչ առաջ ավարտվեց Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննությունը, որը տևեց մոտ 3-4 ժամ և որն անցկացնելու միջնորդություն ներկայացրել էին Ավետիսյանների փաստաբանները:

Հայտնի փաստաբան Լուսինե Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այդ փորձաքննության ընթացքում բավական նորություններ պարզվեցին իրենց համար, հնարավոր է և որոշակի միջնորդություններ ներկայացնելու առիթ դառնան: Փորձաքննության ընթացքի մասին փաստաբանները նշեցին, որ չեն կարող ասել ոչինչ:

Տուժողների շահերը ներկայացնող Երեմ Սարգսյանը ևս փաստեց, որ իրենց համար էական ու շատ կարևոր հանգամանքներ պարզվեցին, ըստ նրա, Պերմյակովի վարքագիծը շատ հետաքրքիր էր փորձագետների հետ շփման ընթացքում: Փաստաբանը կարևորեց այս ամենը սեփական աչքով տեսնելը, սակայն ասաց, որ այս մասին տվյալներ չեն կարող հրապարակել: Հետագայում հնարավոր է հանդես կան նոր միջնորդություններով կամ բոլոր տվյալներն օգտագործեն առկա ապացույցները գնահատելու տեսանկյունից:

Թե ե՞րբ պատրաստ կլինի այս փորձաքննության եզրակացությունը, փաստաբանն ասաց, որ դա կախված է փորձագետներից:

Հարցին, թե միջնորդություն կներկայացնեն Պերմյակովին դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն տանելու, Երեմ Սարգսյանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում. կարևոր է այն, որ Պերմյակովը առանց դեպքի վայրը տեսնելու նկարագրի կատարվածը:

Իսկ ե՞րբ դատարան կմտնի Պերմյակովի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը. չէ որ արդեն 9 հատորն էլ թարգմանված է, Երեմ Սարգսյանն ասաց, որ իրենք ծանոթացել են փորձաքննությունների մի մասի թարգմանությանը, ամբողջական թարգմանությունները կտրամադրվեն նախաքննության ավարտից հետո:

Իսկ ե՞րբ կավարտվի նախաքննությունը, ըստ փաստաբանի, դեռևս անկանխատեսելի է, կախված է նաև այսօր անցկացված փորձաքննության եզրակացությունից:

Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ այս փորձաքննության ավարտից հետո մտադրված են մամուլի ասուլիս հրավիրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930