Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի սեր Աստծո, Սերժ Սարգսյանին տարեք ձեր տուն». Արամ Մանուկյանը՝ Մարգարիտ Եսայանին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2015 16:54

«Սա կարող է բերել արկածների, լուրջ ցնցումների, կառավարման մոդելի անհրաժեշտությունը այսօր չկա: Ինչի՞ համար եք սա անում, իմաստը ո՞րն է, միայն նրա համար, որ մի հոգի՞ է ուզել, դուք գերի՞ եք դարձել: Դուք ինքներդ գիտեք, որ արկած կա սրա մեջ, ամբողջ համակարգը տակնուվրա եք անում: Իմաստը ո՞րն է սրա, չէ՞ որ դուք էլ չեք ուզում, ձեզ հետ զրուցում ենք, ասում եք՝ սա ռիսկ է: ՀՀԿ-ականների մի մասը գիտի, որ արկածախնդրություն է սա, դուք էլ գիտեք»-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցի քննարկման ժամանակ:

Դահլիճից հորդորեցին անուններ ասել, թե ՀՀԿ-ից ո՞վ չի ուզում Սահմանադրական փոփոխությունների գնալ: Արամ Մանուկյանը անուն ասեց. «Վահրամ Բաղդասարյան, չի ուզում»:

Հետո նա անդրադարձավ Մարգարիտ Եսայանի ելույթին. «Շատ լավ է, որ ասեցիք՝ հո Սերժ Սարգսյանը տանը չի՞ նստելու: Ով տանը չի ուզում նստել, պետք է գա երկիրը ղեկավարի՞: Ի սեր Աստծո, տարեք ձեր տուն: Շողոքորթության շքերթ է այստեղ սկսվել, մարգարիտներ եք շարում, թմբկահարում եք, էս ի՞նչ վիճակ է: Նույնիսկ բանը հասել է այնտեղ, որ նոր մարդ եք կերտելու՝ հոմո սովետիկուս: Դուք հոմո սերժիկուս եք ձեւավորո՞ւմ: Սա քաղաքական քյալլագյոզություն է: Չի կարելի ներքին խառը այս վիճակում, պատերազմական վիճակում երկիրը տանել արկածախնդրության, չէ՞ որ արկած կա տակը, մեծ ռիսկ կա, ի՞նչն եք տանում քանդելու: Խելոք մնացեք, ի՞նչ պարտադիր է, որ հաջորդ ղեկավարը լինի Սերժ Սարգսյանը, ուրիշին բերեք փորձեք: Պարտադիր պիտի մի հոգու կամքը անե՞ք, պատա՞նդ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նունե (ԵՊՀ) says:

    Բ Ռ Ա Վ Ո, Արամ Մանուկյան…
    Շատերն են քեզ հետ համամիտ….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930