Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նոր ղեկավարին

Սեպտեմբեր 17,2015 16:13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտակ Հանիսյանին: Վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ ու հաջողված: Քաղաքապետը նաև նկատել է, որ վարչական շրջանի առջև դրված խնդիրներն անցած երեք տարիների ընթացքում ստացել են համապատասխան լուծումներ, ինչը թիմային կազմակերպված աշխատանքի արդյունք է:

Հատկանշելով, որ վարչական շրջանների հետևողական աշխատանքով է նաև ապահովվում քաղաքային տնտեսության դինամիկ զարգացումը, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր աշխատակցից ակնկալում է բարեխիղճ ու սրտացավ աշխատանք: Հաշվի առնելով Արտակ Հանիսյանի` տեղական ինքնակառավարման համակարգում տարիների աշխատանքային փորձառությունը` քաղաքապետը նկատել է, որ վարչական շրջանի նոր ղեկավարը քաջածանոթ է բնակիչների խնդիրներին և համոզմունք է հայտնել, որ պահպանելով տարիների ընթացքում ձևավորված թիմային աշխատանքի ավանդույթները` նա նոր մոտեցումներով և կազմակերպչական ունակություններով կնպաստի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և, առհասարակ, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի կյանքի կոչմանը:

«Վստահ եմ, որ, թիմային աշխատանքի ավանդույթները պահպանելով և շարունակելով, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը կապահովի նախանշված բոլոր ծրագրերի կյանքի կոչումը: Մեզ համար այսօր կարևոր է բնակչության կողմից բարձրացված խնդիրներին հետամուտ լինելն ու լուծումներ գտնելը, ըստ այդմ ձեզանից ակնկալում եմ նաև էլ ավելի սերտացնել բնակիչների հետ ձևավորված մշտական կապը: Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել նաև վարչական շրջանի զարգացման ծրագրերի ուղղությամբ: Առկա խնդիրների լուծման հարցում պետք է համատեղենք մեր ուժերը և շարունակենք նախանշված բոլոր ծրագրերի իրականացումը: Ու մեր աշխատանքով պետք է կարողանանք բարեկարգ և հարմարավետ միջավայր ապահովել մեր բնակիչների համար»,- ընդգծել է քաղաքապետը:

Բնակիչների հետ հետադարձ կապի ապահովման ու բնակչությանը հուզող հարցերին տեղում ծանոթանալու համար Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է նաև բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների ապահովումը՝ ընդգծելով, որ այս աշխատակարգն ապացուցել է իր արդյունավետությունը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930