Երեկ կեսօրից հանրապետական պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջը չի գործում: Այսօր Aravot.am-ը Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է լքել ֆեյսբուքյան տիրույթը, արդյոք դա պայմանավորվա՞ծ է Ազգային ժողովում իր ունեցած ելույթի առիթով սոցիալական ցանցում ծավալված քննադատություններով: Տիկին Եսայանն ասաց, որ ֆեյսբուքյան իր էջը չի գործում այն պատճառով, որ էջը «կոտրել» են: Նա նաեւ հավելեց, որ որեւէ կասկած չունի այդ առիթով:
Ասաց նաեւ, որ այժմ մասնագետների հետ է խորհրդակցում՝ հասկանալու համար կատարվածը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հավանաբար ինքն է փակել,որովհետև հայհոյանքների քանակը աննախադեպ էր ….