Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր կուսակցությունը տարբերվում է ՀԱԿ-ից, որտեղ 5 կուսակցությունով 6 կարծիք եք ունենում». Հերմինե Նաղդալյան

Սեպտեմբեր 17,2015 15:51

«ՀՀԿ-ի մեծամասնությունը կարծես բաժանվել է 2 թեւի: Մի մասն ասում է, որ Սերժ Սարգսյանը չի պաշտոնավարելու, մյուս մասն ասում է՝ նա պետք է պաշտոնավարի, հո տանը չի նստելու, իհարկե, նման փորձառություն ունեցողը պետք է շարունակի իր պաշտոնավարումը»,- այսօր ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը այսպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին հարցրեց՝ Դուք այդ խմբերից որի՞ն եք պատկանում:

Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ իրենց քաղաքական թիմում կարծիքը միատեսակ է, բայց ներքին ժողովրդավարության առումով կուսակցությունը առաջ է անցել: Նա ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի էլ չանցնի, պատմական հետք է թողել:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ  լրացրեց կուսակցին. «Բարեբախտաբար, մեր կուսակցությունը տարբերվում է ՀԱԿ-ից, որտեղ 5 կուսակցությունով 6 կարծիք եք ունենում ամեն հարցի շուրջ»:

Դահլիճում ՀՀԿ-ականները սկսեցին ծիծաղել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930