Ադրբեջանական АPA գործակալությունը հաղորդում է, որ քաղաքացիական ակտիվիստ Վահան Մարտիրոսյանն այդ երկրում քաղաքական ապաստան է խնդրել: Հաղորդագրության մեջ նշված է, որ նա Հայաստանից փախել է իր եւ իր ընտանիքի անվտանգությունն ապահովելու համար:
«Ժողովուրդ» թերթը նախկինում գրել է, որ Երեւանում Վահան Մարտիրոսյանն իր ծանոթուհու տնից 3820 դոլար է գողացել, կինն այդ կապակցությամբ դիմել է իրավապահներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ