Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե «Ոչ»-ի ճակատը վտանգ չի ներկայացնում՝ ինչո՞ւ էին նրանց առջեւ փակել հյուրանոցների դռները

Սեպտեմբեր 17,2015 14:37

Ընդդեմ սահմանադրական փոփոխությունների ձեւավորված «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամներն այսօր հրապարակել են իրենց առաջիկա գործողությունների ծրագիրը:

Նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը «Անդրադարձ» ակումբում ասաց, որ առաջիկա հանրահավաքը Գյումրիի թատերական հրապարակում է՝ սեպտեմբերի 25-ին, երեկոյան վեցին: Առաջիկայում հանրահավաք են նախատեսել նաեւ Երեւանում, բայց այդ մասին Արշակ Մուսախանյանը խոստացավ մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ պատմեց, որ այս օրերին հանդիպում են քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ, որոնք միացել են «ոչ-ի» ճակատին, քննարկում են կազմակերպչական հարցեր. «Երեկ «Ժառանգության» հետ ենք հանդիպել, քննարկել, թե ինչպիսի ներդրում կարող են ունենալ հանրահավաքի կազմակերպման հարցում: Կքննարկենք նաեւ մյուս ուժերի հետ ու կնախապատրաստվենք հավաքին»:

Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ շարժումը կարող է կուսակցականացվել, պարոն Գրիգորյանը շարունակեց. «Շարժումը քաղաքական է ու չի կարող քաղաքական հարց բարձրացվել, վախենալ դրա քաղաքականացվելուց: Քաղաքական շրջանակներում էլ պետք է քննարկվի, կուսակցականացվելուց էլ վտանգ չկա, բոլորն էլ հասկանում են, թե որն է աշխատելու արդյունավետ տարբերակը»:

Հարցին, թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկության օ՞րն եք նախատեսել բողոքի ակցիա ԱԺ շենքի դիմաց, պարոն Գրիգորյանն էլի չհստակեցրեց, ասաց՝ քննարկում են այդ հարցը:

Անդրադառնալով՝ ՀՀԿ-ական պատգամավորներից Գագիկ Մելիքյանը պնդում էր, որ «Ոչ-ի ճակատը վտանգ չի ներկայացնում, որովհետեւ ներսում միասնական չեն, մի կողմից Լեւոն Տեր-Պետրոսյան, մյուս կողմից՝ Ժիրայր Սեֆիլյան հակադիր ուժերն են»՝ Արշակ Մուսախանյանը վստահեցրեց, որ պատգամավորը սխալվում է՝ ասելով, թե պառակտում կա «Ոչ-ի» ճակատի ներսում.

Շփվելով ե՛ւ ՀԱԿ-ի եւ Հիմնադիր խորհրդարանի հետ՝ տեսակետների տարբերություն չկա այս պահին: Եթե ՀՀԿ-ականներն ասում են՝ «Ոչ-ի» ճակատը վտանգ չի ներկայացնում, պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին մեր առջեւ փակել հյուրանոցների դռները: Մենք գնահատում ենք՝ նրանք անհանգստացած են, եթե մինչեւ մեր համաժողովը կար «այո»-ի ճակատ, Սերժ Սարգսյանն ու իր քաղաքական գործիչների ֆոտոսեսիա, ապա սեպտեմբերի տասներկուսից հետո ձեւավորվեց միասնական «ոչ-ի» ճակատ, ձեւավորվեց երկրորդ բեւեռ, իշխանությունները բավականին անհանգստացած են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930