Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Զինվորի անզգուշության հետեւանքով այրվել է գետնատնակի զենք-զինամթերքը

Սեպտեմբեր 17,2015 14:26

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ,1995 թ. ծնված Արթուր Պետրոսյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2014թ. դեկտեմբերի 29-ից մինչեւ 2015թ. հունվարի 16-ը որպես դիտորդ ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական հենակետում՝ 2015թ. հունվարի 7-ին, ժամը 1-ի սահմաններում գետնատնակի վառարանի կրակը թեժացնելու նպատակով վերցրել է դիզվառելիքով լցված տարան եւ անփութորեն, չնախատեսելով իր գործողության վտանգավոր հետեւանքների առաջացման հնարավորությունը՝ դիզվառելիքը լցրել է վառարանի վրա, ինչից հրդեհ է բռնկվել:

Դրա հետեւանքով գետնատնակում ոչնչացել է 11 հատ ԱԿՍ տեսակի ինքնաձիգ, 1320 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտ, 11 հատ սաղավարտ, 11 հատ զրահաբաճկոն, 13 հատ քնապարկ եւ 7 հատ ձմեռային, արհեստական մորթուց կեպի: Հրդեհից զորամասին պատճառվել է 1 միլիոն 927 հազար 90 դրամի նյութական վնաս: Ա. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 370 հոդվածով («Ռազմական գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը»):

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930