Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդա-2»-ի գործով եղել է մեկ ա՞յլ հանցակից

Սեպտեմբեր 17,2015 14:24

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին դիմելով՝ ամբաստանյալ Կարեն Վարդանյանն այսօր հայտարարեց, որ նախորդ նիստում տված իր ցուցմունքին ոչինչ չունի ավելացնելու եւ որ չի ցանկանում այս փուլում պատասխանել ոչ մեղադրողի, ոչ պաշտպանական կողմի եւ ոչ էլ դատարանի հարցերին:

Նա ընդունեց ավազակային հարձակման մեջ իրեն մեղադրելը, տարադրամի փոխանակման կետերից գումարներ հափշտակելու փաստն էլ ընդունեց եւ հայտնեց, որ տարադրամի փոխանակման կետերից մեկում կատարված սպանությունը կատարել է ոչ թե այդ գործով ամբաստանյալներ Ռաֆայել Հայրոյանի եւ Հայկ Կոջոյանի հետ, այլ ոմն Վահանի:

Ի դեպ, «ոմն Վահանի» մասին լսվում է առաջին անգամ եւ ամբաստանյալների մեջ նման անձ գոյություն չունի:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալ Ռաֆայել Հայրոյանի կնոջ՝ Զարուհի Պետրոսյանի՝ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, համաձայն որի՝ նա «Հայբիզնեսբանկից» ստացել էր մոտ 100 հազար դոլարի չափով գումար, ապա այն տվել այս գործով ամբաստանյալ «Հայբիզնեսի» աշխատակից Էդիտա Ալիխանյանին:

Բանդիտիզմի գործով նոր զարգացումներ են եղել, ինչին կանդրադառնանք շաբաթ օրվա «Առավոտ» օրաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930