Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ մանրամասներ ու վերջնական որոշում՝ մեկ շաբաթից (Տեսանյութ)

Սեպտեմբեր 17,2015 13:58

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադարձավ ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ առաջարկություն է եղել Ինտեր ՌԱՕ –ի կողմից իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված, կառավարությունն էլ այսօր այդ առաջարկին հավանություն տվեց, և եղավ նախնական համաձայնություն՝ ուսումնասիրել բոլոր փաստաթղթերը, առուվաճառքի պայմանագիրը:

Հարցին, թե ՀԷՑ-ը գնելու հայտ ներկայացրած ընկերությունը օֆշորային գոտում է գրանցված, Զախարյանը պատասխանեց, որ բոլոր փաստաթղթերը կուսումնասիրվեն: Իսկ թե ով է ընկերության սեփականատերը, պատասխանեց. «Չեմ կարող պատասխանել, մանրամասներ առայժմ չեմ կարող հայտնել, մեկ-երկու օրից, երբ ուսումնասիրությունները կավարտենք, մանրամասն բոլոր հարցերին կպատասխանենք»:

Վաճառքի գնի մասին հարցին, նույնպես, նրա խոսքով, ուսումնասիրություններից հետո կանդրադառնան:

ՀԷՑ-ի կուտակած պարտքերին անդրադառնալով՝ նախարարն ասաց, որ այդ պարտավորությունները կփոխանցվեն նոր ընկերությանը:

Ըստ Զախարյանի՝ նախարարությունների կողմից ՀԷՑ-ի վաճառքի հայտը ուսումնասիրելու գործընթացը տևելու է մեկ շաբաթ, որից հետո կներկայացվեն ՀԷՑ-ի վաճառքի վերաբերյալ մանրամասներ ու վերջնական որոշում կկայացվի: Այսօր ընդամենը հավանություն է տրվել բաժնետոմսերն օտարելու առաջարկին:

Նա նաև ասաց, որ վաճառքի հետևանքով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում չի լինի: «Սակագինն արդեն հաստատված է հանձնաժողովի կողմից: Սակագինը չի վերանայվի, սակագինը ո՞նց կարող է վերանայվել, եթե նոր սակագները արդեն գործում են»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930