Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե վարչապետը հաշվի չի առնում մեծամասնության կարծիքը, ապա այդ վարչապետը դատապարտված է». Վարդան Պողոսյան

Սեպտեմբեր 17,2015 13:54

«Կառավարիչներն են մեղավոր, ոչ թե Սահմանադրությունները եւ այն օրենքները, որ այսօր կան»,- ԱԺ-ում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հետո տիկին Բիշարյանը հայտարարեց. «3 նախագահ է անցել այս Սահմանադրություններով եւ պետք է հետեւություն անենք, թե նրանք ինչպես են կառավարել»:

Հեղինե Բիշարյանը հիմնական զեկուցող, սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարց ուղղեց. «Երեկ ասացիք, որ Սահմանադրության երաշխավորը պետք է լինի Սահմանադրական դատարանը: Բայց Սահմանադրական դատարան է ուղարկել 30-40 օրենք, որպեսզի դրանք փոփոխության ենթարկվեն, որովհետեւ հակասահմանադրական են: Կառավարությո՞ւնը, թե՞ ԱԺ-ն պետք է զբաղվեն օրենքների փոփոխությամբ»:

Հետո նա հարցրեց՝ սուպեր վարչապետի կարգավիճակ եք ստեղծել, վաղը միանձնյա քաղաքականություն չի՞ վարելու:

Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը երբ անվավեր է ճանաչում որեւէ դրույթ, օրենքի այդ կետը ընդհանրապես կորցնում է իր իրավաբանական ուժը: Եթե անվավեր են ճանաչվում օրենքի այնպիսի դրույթներ, որոնք պատգամավորների կարծիքով պետք է լինեն, ապա, բնականաբար, եւ կառավարությունը, եւ պատգամավորները իրավունք ունեն համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Ճիշտ է, գրված է, որ երաշխավորը հանրապետության նախագահն է Սահմանադրության, բայց վերջին խոսքը, միեւնույն է, պատկանում է Սահմանադրական դատարանին: Սա է քաղաքակիրթ ճանապարհը»:

Ինչ վերաբերում է սուպեր լիազորություններին, Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Երկրի կառավարությունն ունենում է ճիշտ այնքան լիազորությունների ծավալ, որքան նախատեսված է նրա պատասխանատվության ծավալը: Եթե վարչապետը հաշվի չի առնում մեծամասնության կարծիքը, ապա այդ վարչապետը դատապարտված վարչապետ է: Ինքը պետք է հասկանա, որ եթե երկար ժամանակ իր քաղաքական թիմի հետ լեզու չի գտնում եւ առանց իր քաղաքական թիմի է գործում, հենց սեփական քաղաքական թիմից նրան կարող են անվստահություն հայտնել: Վարչապետը մշտապես կախված է իր քաղաքական թիմից: Իսկ եթե կոալիցիոն կառավարություն է եւ կոալիցիայի անդամ կուսակցությունները դժգոհ են մեծամասնության քաղաքականությունից, ապա ճամբարները կարող են փոխել: 5-6 պատգամավորի ձայնը կարող է վճռորոշ լինել այդ վարչապետի ճակատագրի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930