Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ չգիտի, թե ում է պատկանում «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը, որին վաճառվում է ՀԷՑ-ը: «Անվանումը չեմ հիշում, չգիտեմ, դեռ հայտնի չէ, ես չեմ իմանում», – ասաց նախարարը:
Հարցին, թե ընկերությունը գրանցված է օֆշորում, էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տեղյակ չէ: «Անվանումը, որ նոր ներկայացվեց, դեռ ոչինչ չի ասում, դեռ չենք իմանում: Հանձնարարություն եղավ, որպեսզի համապատասխան նախարարությունները տվյալ առաջարկի վերաբերյալ ներկայացնեն իրենց եզրակացությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն կտան իրենց եզրակացությունը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ