Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ՀԱԿ խմբակցության ղեկավարը Վարդան Պողոսյանի հայտարարությունները որակել դեմագոգիկ անհեթեթություններ. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 17,2015 12:47

Ի՞նչ նկատի ուներ Լեւոն Զուրաբյանը, երբ Պողոսյանին հակադարձեց, թե ձեր պատասխանները դեմագոգիկ են, եւ ինչ պատասխանների մասին է խոսքը, որոնք երեկ չհնչեցին։ Այս հարցերի շրջանակներում է զրույցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ։

– Պարոն Զուրաբյան, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը Ձեր հարցին, ըստ էության, դեմագոգիկ պատասխաններ հնչեցրեց։ Համենայնդեպս Դուք այդպես բնութագրեցիք նրա պատասխանները։ Ի՞նչը Ձեզ դուր չեկավ այդ պատասխաններում։

– Դե, օրինակ, մի պարզ բան կարող եմ ասել։ Ես առաջարկում էի, որ նա օրինակներ բերեր միջազգային պրակտիկայից, ես նկատի ունեի կոնկրետ խորհրդարանական հանրապետությունները, ընդ որում՝ եվրոպական, որովհետեւ Հայաստանը, եթե սահմանադրական փոփոխությունների նախագիծն անցնի, մուտք կգործի եվրոպական խորհրդարանական հանրապետությունների ակումբ։

Ես ասում էի՝ այդ ակումբում որեւէ երկրի օրինակ ունե՞ք, որ նախագահը գերագույն գլխավոր հրամանատար չէ կամ որ նախագահը չէ, որ վարչապետի թեկնածու է առաջադրում։ Եվ ինքը փաստորեն բերեց մի դեպքում Շվեդիայի օրինակը, երբ խոսքը գնում էր վարչապետի թեկնածու առաջադրելու լիազորության մասին։ Բայց Շվեդիան միապետություն է, ես հատուկ իմ հարցում նշել էի, որ խոսքը գնում է ոչ միապետական խորհրդարանական համակարգերի, այյ հանրապետական խորհրդարանական համակարգերի մասին։ Այնպես որ, Շվեդիայի օրինակը բերելը, որն իսկապես միակն է, դեմագոգիա էր, որովհետեւ իմ հարցում ես հստակ սահմանազատել էի, թե որ ակումբի մասին է խոսքը։

Հայաստանը չի կարող միապետություն դառնալ, իրենց պլանի համաձայն՝ Հայաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն։ Սա մեկ։

Երկրորդ, երբ Վարդան Պողոսյանը խոսեց Զինված ուժերի կառավարման վերաբերյալ, բերեց Իսրայելի օրինակը, ինչը եւս դեմագոգիա էր։ Նախ, Իսրայելը եվրոպական խորհրդարանական հանրապետությունների մեջ չի մտնում, եւ երկրորդ, այնտեղ լրիվ այլ մոդել է։ Իրականում նա չկարողացավ հերքել, որ եթե այս սահմանադրության այս նախագիծն անցկացվի, կստացվի, որ եվրոպական խորհրդարանական հանրապետությունների ակումբում Հայաստանը կլինի բացառություն։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930