Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Բալայան. «Էլեմենտ, փոքր տարրեր կան այդտեղ խախտման վերաբերյալ». «168 ժամ»

Սեպտեմբեր 17,2015 12:42

Հատված Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի հետ հարցազրույցից: 

– Պարոն Բալայան, գործող Սահմանադրության և առաջարկվող նախագծի՝ մարդու իրավունքների և հիմնական ազատությունների հատվածը կարո՞ղ ենք համեմատել և ասել՝ որով են ավելի երաշխավորված մարդու իրավունքներն ու ազատությունները։

– Իհարկե, կարող ենք համեմատել, և համեմատելու պայմաններում պետք է ասենք, որ այս բնագավառում նույնպես առաջխաղացում կա։ Բայց նաև կան ձևակերպումներ, որոնք կարող են երկիմաստ մեկնաբանվել։ Իսկ ցանկացած իրավական պետությունում օրենքները, այն էլ՝ Սահմանադրությունը, պետք է համապատասխանեն որոշակիության սկզբունքին, որպեսզի քաղաքացին կարողանա իր վարքագիծը համապատասխանեցնել Սահմանադրությանը և օրենքներին։

Հոդվածը, որ խոսում է մարդու իրավունքների մասին և ասում է, որ իշխանությունները սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, ավելի ընդլայնվել է, և բնական ու անօտարելի իրավունքների վերաբերյալ հստակ նշում կա, որ երբևիցե չեն կարող սահմանափակվել։ Սա արդեն դրական քայլ է։

Այլ խնդիր է ինչպիսի զարգացումներ կլինեն, դրան հետևող ինչպիսի օրենքներ կընդունվեն, բայց այն, որ մենք մեր միջազգային պարտավորություններից դուրս չենք կարող սահմանափակում մտցնել, սա արդեն դրական առաջընթաց է։ Մարդու իրավունքների տեսակետից մենք միջազգային պարտավորություններ ունենք նաև։ Այդ տեսակետից, կարծում եմ, այս բնագավառում նույնպես առաջխաղացում կա, և համոզված եմ միանշանակորեն, որովհետև ես նաև զրույցներ եմ ունեցել զուտ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանների հետ, որոնք արդեն մի շարք խելամիտ առաջարկություններ են ներկայացրել, և դրանք կքննարկվեն։

– Նախագծում նշվում է, որ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով։ Որոշ իրավաբաններ նշում են, որ մարդու իրավունքների խախտում կա, քանի որ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող մարդը չի կարող առաջադրվել։

– Էլեմենտ, փոքր տարրեր կան այդտեղ խախտման վերաբերյալ, որովհետև այս նույն Սահմանադրությունը չի ասում, որ անկուսակցականը չի կարող կուսակցության կողմից առաջադրվել։ Եվ եթե հետևեք մեր՝ մինչև այս եղած Ազգային ժողովի ընտրություններին, կտեսնեք, որ չկա այդպիսի կուսակցություն, որ այլ կուսակցության անդամի կամ ոչ կուսակցականի իր ցուցակներում չդնի։ Այս տեսակետից ես իրավունքի լուրջ խախտում չեմ տեսնում, որովհետև, եթե մարդը պիտանի է խորհրդարանական աշխատանքի… մենք պետք է ղեկավարվենք նաև մեր ժողովրդական ասացվածքով ՝ տաշած քարը գետնին չի մնա։ Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930