Հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանն առաջարկել է նոր Սահմանադրությամբ արգելել մենաշնորհները, հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն էլ առարկել է, թե եթե մենաշնորհներն արգելենք՝ այլեւս չենք կարող դրանց կարգավորման մասին օրենքներ ունենալ, հետեւաբար՝ նաեւ կարգավորել։
«ՉԻ» – Այ սա իսկապես փայլուն հիմնավորում է։ Ստացվում է, որ եթե ինչ-որ բան արգելված է՝ դրա դեմ հնարավոր չէ պայքարել։ Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե նույն այդ Վարդան Պողոսյանը որոշի ծխել օդանավում, որտեղ ծխելն ընդհանրապես արգելված է։ Վստահեցնում ենք՝ դա նրան թույլ չեն տա եւ մի լավ կտուգանեն։
Ուրեմն ինչո՞ւ չի կարելի Հայաստանում էլ օրենքով արգելել մենաշնորհները եւ ամենայն խստությամբ պատժել նրանց, ովքեր կխախտեն այդ օրենքը։ Փաստորեն՝ չի կարելի, որովհետեւ իշխանություններին ոչ թե մենաշնորհներն են հետաքրքրում, այլ դրանց «կարգավորման գործընթացը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև