Այսօր Թբիլիսիում ավարտվում է շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլու գավաթի խաղարկությունը:
Եզրափակիչ տուրից առաջ ստացվել է մի այնպիսի իրավիճակ, որտեղ հաղթողի կոչմանը եւ մրցանակային տեղերին հավակնում են միայն Հայաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչները: Այսօրվա կենտրոնական պարտիան կայանալու է 6,5-ական միավոր վաստակած գրոսմայստեր Տոռնիկե Սանիկիձեի եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանի միջեւ: Հարեւան երկու երկրների միանգամից 10 շախմատիստներ իրենց անվան դիմաց գրանցել են 5,5-ական միավոր ու նույնպես անհաշտ պայքար են մղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ