Ձեզ համար անակնկա՞լ էր, որ ՀԱԿ խմբակցության եւս մեկ պատգամավոր`Հրանտ Բագրատյանը, նախագահականում Սերժ Սարգսյանի հետ ձեռք սեղմեց`Aravot.am-ի հարցին, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ոչ»:
Հիշեցնենք, երեկ սահմանադրական բարեփոխումների հարցը նախագահ Սերժ Սարգսյանը քննարկել է «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Ազատություն» կուսակցության ղեկավարը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն է:
Մեր հաջորդ հարցին`ինչպե՞ս է գնահատում Հրանտ Բագրատյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը, Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ինչպես բոլոր դեպքերում, մեր գնահատականը ոչ մի նշանակություն չունի: Կարեւորը`հանրության, հասարակության գնահատականն է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ