Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը վերահաստատում է, «Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին»

Սեպտեմբեր 17,2015 12:19

Արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում արել է հետեւյալ գրառումը. «Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը:

Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ Սերժ Սարգսյանից»:

Շատ դիպուկ և բազմաբովանդակ է ասված: Մտածե՛ք դրա մասին:

Իրոք, այս փոփոխությունների ելակետը, գլխավոր նպատակը, էությունը նախագահի պաշտոնի վերացումն է: Ոչ թե նրա համար, որ այն պետք չէ, այլ որովհետև ինչ-որ մեկի, մի խումբ մարդկանց և/կամ քաղաքական ուժի, այլևս ձեռնտու չէ դա:

Այլ կերպ ասած՝ մենք ոչ թե խորհրդարանական համակարգի կարիքն ենք զգացել, ուստի անխուսափելիորեն հրաժարվում ենք նախագահի պաշտոնից, այլ հակառակ կողմից ենք եկել՝ ուզեցել ենք հենց այդ պաշտոնը վերացնել, հետևապես անխուսափելիորեն անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի:

Հայաստանի այսօրվա ներքին, արտաքին և տնտեսական ահագնացող մարտահրավերների, խորացող արտագաղթի պայմաններում սահմանադրական փոփոխությունների այս փորձը կարող է իսկական փորձանք դառնալ երկրի գլխին:

Ես դեմ եմ սահմանադրական փոփոխություններին և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ՈՉ ասել այդ փոփոխություններին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930