Aravot.am-ի տեղեկություններով, այսօր ՀՀԿ խմբակցությունը ստորագրություններ կհավաքի`վաղն արտահերթ նիստ հրավիրելու համար: Արտահերթ նիստը հրավիրվում է սահմանադրական բարեփոխումների հարցը ավարտին հասցնելու նպատակով:
Եթե հարցը քննարկվի ընթացակարգով, ապա այն լավագույն դեպքում կավարտվի հաջորդ քառօրյայի վերջում: Այդ ժամկետներն իշխանությանը, հավանաբար չեն բավարարում: Դեռ հանրաքվեին է հարկավոր պատրաստվել:
Իսկ հանրաքվեն, ինչպես հայտարարել են տարբեր դասի չինովնիկներ, նախատեսվում է անցկացնել նոյեմբերի վերջին: