Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 8-րդ շենքի առաջին հարկում (այդ շենքում բնակվում է տողերիս հեղինակը), վարձակալված տարածքում, շուրջ մեկ տարի գործում է թուրքական հագուստի խանութ: Այնտեղ վաճառվող ապրանքների որակի վերաբերյալ գնորդներից բողոքներ ենք ստացել: Չնայած դրան, խանութում մշտապես հերթ է. կին գնորդներին հրապուրում են թուրքական հագուստի էժան գները:
Սեպտեմբերի 16-ին եղանք այդ խանութում: Խանութը ցուցանակ չունի: Վաճառատանը 2 երիտասարդ վաճառողուհի կար: Դարակներին դարսված շորերից ոչ մեկի վրա գնապիտակ չտեսանք: Վաճառողուհիներին հարցինք, թե իրենք ինչո՞ւ անվանաքարտ (բեյջ)չունեն: Նրանք ոչինչ չպատասխանեցին: Հարցրինք՝ խանութում վաճառվող ապրանքների ծագման սերտիֆիկատ ունե՞ն:
«Թուրքիայից են էլի»՝ ասաց տարիքով ավելի ավագ վաճառողուհին, զարմանալով սերտիֆիկատի մասին հարցից:
Ո՞ւ մ է պատկանում այդ խանութը: Մեր այս հարցին նույն վաճառողուհին ասաց՝ «Դուք գիտեք»: Մեր տեղեկություններով՝ խանութը պատկանում է Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղի մի բնակչի:
Կարդացեք նաև
Խանութից մեր դուրս գալուց հետո լսեցինք սեւահեր վաճառողուհու ձայնը. «Նյութը հատել ա, նյութի ա ման գալի»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այ սե՛նց պիտի լինի նյութը: Սեւահեր վաճառողուհին որ չլիներ, հո սենց նյութ չէ՞ր լինի: Կեցցե՛ սեւահերը: