Այսօր նախագահի նստավայրի մոտ կրկին հավաքվել էին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը: Սակայն մի քանի րոպե էին դեռ կանգնել Բաղրամյան 26-ի մոտ, երբ իրեն վատ զգաց զոհված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը: Երկու սեւազգեստ կանայք շտապ նախագահի նստավայրի մոտից ուղեւորվեցին դեպի հիվանդանոց:
Նանա Մուրադյանը Aravot.am-ին փոխանցեց, որ պարբերաբար իր առողջական վիճակը վատանում է նախագահականի դիմաց ոստիկանների կողմից բռնության ենթարկվելուց հետո:
Հիշեցնենք, որ ոստիկանները 2015-ի մայիսի 13-ին սեւազգեստ մայրերին նախագահական նստավայրի դարպասի մոտից քաշքշելով, հրելով եւ հարվածելով հեռացրել էին:
Թեեւ այս միջադեպի պատճառով Նանա Մուրադյանը դեռ առողջական խնդիրներ ունի, բայց ՀՔԾ-ն կարճել է որդեկորույս մայրերի նկատմամբ բռնության դեպքի առիթով հարուցված գործը:
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային