Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում պատկերված էր իրենց բակը եւ խաղահրապարակը՝ ամբողջությամբ աղբի մեջ կորած։ «Դեռ մի քանի ամիս առաջ, երբ նյարդերս էլ չդիմացան, վաղ առավոտյան ինքս էի մաքրում բակի աղբը (ամեն առավոտ շանը տանում եմ զբոսանքի, երբ դեռ քաղաքը քնած է):
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է գրառման մասին. «Քաղաքացիներն էլ պետք է գիտակցեն, որ քաղաքը միայն քաղաքապետարանինը չէ, նաեւ իրենցն է։ Եթե ընդունենք, որ այնտեղ մաքրություն չի իրականացվում, դուք պատկերացնո՞ւմ եք ինչ վիճակ կլիներ այնտեղ»։
Մեր դիտարկմանը, թե հարցը երեւի այն է, թե որքան ժամանակը մեկ է մաքրվում՝ Գեւորգյանը պատասխանեց, որ համատիրությունն է որոշում, թե ինչ ժամանակը մեկ պետք է մաքրի բակը։
Լուսինե Բադալյանը երեկ ասաց, որ քաղաքապետարանից արձագանքել են, խաղահրապարակը մաքրել։ «Խաղահրապարակը մաքուր է այս պահին, բայց մաքրության խնդիրը դեռ բաց է մնում, որովհետեւ բնակիչներն այսօր ասում էին, որ համատիրության հավաքարարները աշխատանքից ազատվել են, մի հավաքարար է, որը չի հասցնում։ Էս պահին խաղահրապարակը մաքուր է, բայց բակը՝ շենքի հետեւով, առջեւով կեղտոտ է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում