«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շաքժումը, որն ստեղծվել էր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարելու համար, զենքերը վայր է դրել։
Ըստ նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի, իրենք հասկացել են, որ պայքարելն անիմաստ է, եւ ընդունում են իրենց պարտությունը։
«Իշխանությունները մերժել են քաղաքացիների պահանջը, դա իրողություն է, որը մենք ընդունում ենք եւ այլեւս որեւէ բան անել չենք կարող։ Պետք էր պայքարել հուլիս ամսին, եւ մենք սկսել էինք այդ պայքարը Հանրապետության հրապարակում։ Այդ ժամանակ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չսատարեց մեզ, եւ, որպես հետեւանք, սակագնի բարձրացման մասին որոշումն օգոստոսի 1-ից մտել է ուժի մեջ։ Բոլորը տեսան, որ սեպտեմբերի 11-ին նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան չունեցավ հանրային այն աջակցությունը, որը որ նրանք նախատեսել էին ունենալ։ Այժմ ինչի՞ մասին է խոսքը։ Այժմ հանրությունը չի աջակցում։ Եվ օգոստոս ամսին, երբ պետք էր պայքարել, միայն «Ոտքի, Հայաստան» շարժումն էր պայքարի դրոշը բարձր պահում»։
Անցյալում թողնելով չստացված պայքարը, այժմ մտնում են պայքարի նոր փուլ, որոշել են այսուհետ ՀՀԿ-ին գործադիր եւ օրենսդիր իշխանություններից հեռացնելու հարց բարձրացնել։ Չի բացառվում, որ այստեղ էլ անհաջողության մատնվեն, եւ «Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունն անցնի պատմության գիրկը։
Կարդացեք նաև
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում