Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Գասպարյան. «Էդ խի՞ մենակ Ռուստամի ներկա լինելը բոլորի աչքը ծակեց» «Հրապարակ»

Սեպտեմբեր 17,2015 10:21

Հատված նախկին ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի հարցազրույցից:

– Հիմա ես Ձեզ ընդամենը ուղիղ հարց եմ տալիս՝ խնդրում եմ պատասխանել։ Ինչո՞ւ որոշեցիք հանդիպել նախագահի հետ, որի հրաժարականն էիք ամիսներ առաջ պահանջում, արդյոք նախկինի պես պայքարելո՞ւ եք իշխանության դեմ, թե՝ իրավիճակ է փոխվել։

– Իսկ էսօր պայքարողներ կա՞ն, ո՞ւր է այդ ճամբարը, էդ ճամբարն էսօր էլ չկա։ Թող յուրաքանչյուրը Ռուստամ Գասպարյանի չափ պայքարած լինի եւ արած լինի ազգի համար։ Էսօր թե ԱԺ-ն, թե կառավարությունը, իրար հետ վերցրած, 80 տոկոսը Ռուստամ Գասպարյանի կեսն արած չկան էս երկրի, էս պետության, ազգի նամուս-թասիբի, մեր հող ու ջրի համար։ Բայց էսօր փորձում են Ռուստամ Գասպարյան քննադատեն։

– Ընդամենը ուզում եմ հասկանալ՝ ինչպիսի՞ն է հիմա Ձեր դիրքորոշումն իշխանությունների, նախագահի նախաձեռնած բարեփոխումների վերաբերյալ, նախկինի պես կարծո՞ւմ եք, որ սա «չարիքի իշխանություն» է, եւ բարեփոխումների միակ նպատակն էլ Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիրն է, թե՝…

– Իմ դիրքորոշումը ես ընթացքում կարտահայտեմ։ Ախր, ամենքդ ձեր հերթին սկսել եք մեկնաբանել, թե նախագահի հետ ինչեր ենք խոսացել՝ առաջարկություններ, սպասելիքներ, նման բան չի եղել, նստել ենք, քննարկել

ենք սահմանադրության հարցերը, առաջարկներ ենք արել, լսել ենք, ինչպես բոլոր կուսակցությունները, խմբակցությունները, պատգամավորները, նույն ձեւով էլ՝ մենք։ էդ խի՞ մենակ Ռուստամի ներկա լինելը բոլորի աչքը ծակեց։

– Դուք Ձեր սկզբունքների համար անգամ լքեցիք ԲՀԿ-ն, Դուք իշխանություններին պատրաստվում էիք օր առաջ հեռացնել, ասում էիք, որ իշխանության հետ խոսելու բան չկա, պետք է հեռանան, իշխանափոխություն է պետք։

– Ո՞վ են անողները։

– Ոչ իշխանականներն են համախմբվում։         ֊

– Վերջ, էլ չեմ խոսում:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930