Ռեժիսոր Հայկ Վարդանյանը ֆիլմ է նկարել ՀՀ ժողովրդական արտիստուհի Օֆելյա Համբարձումյանի մասին, որը հենց «Օֆելյա» է կոչվում: Այդպիսով նա իր յուրատեսակ խոնարհումն է բերել երգչուհու մեծությանը:
Հայկ Վարդանյանն «Առավոտին» ասաց, որ ցանկություն ունեն ֆիլմը ցուցադրել նաեւ սփյուռքյան հայաշատ գաղթօջախներում, քանի որ Օֆելյա Համբարձումյանը միշտ արտասահմանյան հյուրախաղերի էր մեկնում հատկապես հայաշատ վայրեր: «Դա կլինի Օֆելյա Համբարձումյանի հյուրախաղերի յուրատեսակ շարունակությունը՝ արդեն ֆիլմի տեսքով…»,- նշեց ռեժիսորը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
16.09..2015