«Ոչ»-ի ճակատին միացած քաղաքացիական նախաձեռնությունների շարքում նաեւ «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ-ն է: Նախօրեին սահմանադրական փոփոխություններին ոչ ասող ուժերի համաժողովի ժամանակ, երբ թվարկվում էին «Ոչ»-ի ճակատի համատեղ հայտարարությանը միացած ուժերի անունները, այդ ուժերի ներկայացուցիչները հերթով մոտենում էին, հայտարարության տակ ստորագրում: Համաժողովն արձանագրած տեսագրությունում ակնհայտ երեւում է, թե ինչպես «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ-ի անունը բարձրաձայնելուց հետո ստորագրելու է մոտենում ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը:
Ու քանի որ նշված հ/կ-ի գործունեության մասին ընդհանրապես տեղեկություններ չկան, Aravot.am-ը փորձեց տեղեկություններ ճշտել հենց Ստեփան Մինասյանից՝ հասկանալու համար, թե նման հ/կ իրականում գոյություն ունի, թե, այսպես ասած, ճակատում «գլխաքանակ» ապահովելու խնդիր է լուծվում:
Պարոն Մինասյանն ասաց՝ հ/կ-ի հետ կապ չունի. «Որեւէ հ/կ-ի մասին որեւէ բան ասել չեմ կարող, որովհետեւ քչերին եմ ճանաչում: Հարցրեք կազմակերպիչներին»:
Իսկ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության նախաձեռնող խմբի անդամ Արշակ Մուսախանյանը պարզաբանեց, որ թյուրիմացություն է, երբ հնչեցրել է նշված հ/կ-ի անունը, ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Մինասյանը եկել էր լրացնելու ՀԺԿ-ին վերաբերող գրառումը, իսկ նշված հ/կ-ից այլ ներկայացուցիչ էր համաժողովին ներկա, որն էլ հետո ստորագրել է հայտարարության տակ: Այդ հ/կ-ի գործունեության մասին Արշակ Մուսախանյանն էլ տեղեկություններ չուներ:
Կարդացեք նաև
Տեսանյութը` «1in.am»-ի
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ թույն հետաքննող լրագրողներ եք՝ օբյեկտիվ և ուշադիր։
ափսոս որ տենդենցիոզ ոճը կա։