Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիցկային հանդիպեցինք ԵԱՀԿ գրասենյակի Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը զարմանալի թվաց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, «պատմական գիտությունների թեկնածուն» կարճ կապեց՝ «масло кашу не портит»։ Գյուղացիների խնդրով տապակվող Սուրիկ Խաչատրյանն արդեն լծվել է նաև հայրենի իշխանության վերարտադրման գործին։ Ինչպես բոլոր ընտրություններին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին էլ արդեն պատրաստ են
-Պարոն Խաչատրյան Դուք հայտնի եք ընտրություններին իշխանության օգտին բարձր տոկոսներ ապահովելու գործում։ Հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում։
-Պատրաստ ենք արդեն, մի մտահոգվի։ Նորմալ կլինի։
-Դուք ասել եք, որ «այո» քվեարկե՞ն, ինչպե՞ս է եղել, որ արդեն որոշում են կայացրել։
Կարդացեք նաև
-Մարդիկ ծանոթանում են, զգում են ճիշտը անելը-չանելը, դրա համար էլ սյունեցիք պատրաստ են։
-Ասում են՝ Դուք վախի մթնոլորտ եք ստեղծել, այդ պատճառով էլ կարողանում եք բարձր տոկոսներ ապահովել։
-Էդ վախկոտ մարդիկ են տենց բաներ ասում, սյունեցիք վախկոտ չեն։ Ինձանից խի՞ պիտի վախենան, ես գե՞լ եմ, գազա՞ն եմ , խի՞ պիտի վախենան ինձանից, մարդիկ հարգում են ինձ, փոխադարձ հարգանք կա, ի՞նչ վախի մասին է խոսքը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «1in.am»-ի կայքում