Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ է ԱԳՆ-ն գաղտնի պահում Հայաստան-ԵՄ Ասոցացման տապալված համաձայնագիրը

Սեպտեմբեր 16,2015 20:40

Այսօր ՀՀ Վարչական դատարանում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի՝ ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով դատական նիստը (նախագահող դատավոր Անի Հարությունյան) հետաձգվեց՝ ԱԳՆ-ի ներկայացուցչի բացակայության պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին ժամը՝ 12-ին: Հիշեցնենք, որ հայցադիմումով նախարարությունից պահանջվում է տրամադրել Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի 2013 թվականին տապալված համաձայնագրի նախագիծը:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ն ներկայացրել է ինչ-որ քաղվածք՝ ինչ-որ որոշումից, որով փորձում են ցույց տալ, որ Ասոցացման համաձայնագիրը դասվել է ծառայողական գաղտնիքների շարքին և կներկայացնեն ապացույցներ: Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ նախորդ դատական նիստին ԱԳն ներկայացուցիչները ներկայացրել են պատճառաբանություն, որ այդ փաստաթղթի հրապարակման դեպքում հնարավոր է մեր թշնամի պետությունը խոչընդոտի դրա ստորագրմանը:

Սակայն պարոն Իոաննիսյանը հակադարձում է, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում է մեկ ՌԴ-ն, մեկ ՀՀ իշխանություններն ու եզրակացնում. «Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանություններն ու ՌԴ-ն են արել այն, ինչ ԱԳՆ-ի պատկերացմամբ կարող էր անել Ադրբեջանը»: Մեր հարցին՝ այդ փաստաթուղթը գաղտնիության քողի տակ պահելու տրամաբանությունը ո՞րն է, հրամա՞ն է իջեցվել, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց. «Առնվազն ԱԳ նախարարի հրամանն է: Այնուամենայնիվ խնդիրն այն է, որ չի կարող արդեն հինգ տարուց ավելի է ինչ-որ փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը, պահվել  գաղտնի, առավել ևս դրա բանակցությունների տապալումից հետո»:

Հետաքրքրվեցինք՝ մտահոգություններ ու կասկածնե՞ր ունեին, դրա՞ համար են ցանկանում ձեռք բերել պայմանագիրը, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Տեսնենք էդ ի՞նչ էին բանակցում, որ տապալվեց: Թե չէ իրենք սովոր են բանակցել և ՀՀ ժողովրդին ու անգամ ԱԺ-ին կանգնեցնել փաստի առաջ: Հասարակության լայն շերտեր պետք է կարողանան ներգրավված լինել գոնե քննարկումներին, իմանան ինչի վերաբերյալ են բանակցում ի վերջո հանրության անունից է չէ՞ բանակցվել: Մենք վիճարկում ենք մի կողմից այն, որ իմանանք, թե այդ  ինչի՞ հնարավորություն ուներ ՀՀ-ն, որը կորցրեցինք և նաև վիճարկում ենք ԱԳՆ-ի այն մոտեցումը, որը ենթադրում է, որ մարդիկ կարող են անտեղյակ կամ պետք է անտեղյակ լինեն արտաքին քաղաքական զարգացումներին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930