Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախության օրը կնշվի նաեւ մասսայական մարզական միջոցառումներով

Սեպտեմբեր 16,2015 20:20

Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ կնշի մարզական մասսայական միջոցառումներով:

SPORT2 SPORT3

Նախարար Գաբրիել Ղազարյանը Aravot.am-ին տեղեկացրեց. «Սեպտեմբերի 21-ին Ազատության եւ Շահումյան հրապարակներում, Հյուսիսային պողոտայում եւ Երեւանի քաղաքապետարանի հարակից տարածքում մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի համար կազմակերպելու է գրեթե բոլոր մարզաձեւերի մարզական մասսայական միջոցառումներ: Նախարարությունն անցած տարի նույնպես հանգստյան օրերին մարզադպրոցների սաների մասնակցությամբ անցկացնում էր ցուցադրական ելույթներ, որոնք դրական ազդեցություն են ունեցել հատկապես մատաղ սերնդին սպորտային կյանք ներգրավելու գործում: Այս տարվա մեկնարկը համընկնում է հենց Անկախության օրվան եւ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ եղանակային պայմանները թույլ կտան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930