Սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են կառավարական ուժերի հսկողության ներքո, տեւական հրետակոծման են ենթարկվել ապստամբների կողմից: Այս տեղեկությունը հաղորդել է «BBC»-ն:
Մեծ Բրիտանիայում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգային կենտրոնի տվյալներով 38 մարդ է զոհվել, որոնցից 14-ը երեխաներ են:
Արկերն ընկել են Համադանիա, Ազամիա եւ Սալահ Էդ-Դին թաղամասերում:
Հաղորդվում է, որ 7 հոգի երեկ սիրիական Հասակա քաղաքում զոհվել էին ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ