Այն բանից հետո, երբ այսօր Լեւոն Արոնյանը bakuworldcup2015.com-ի փոխանցմամբ 25 րոպեանոց արագ շախմատի երկու պարտիաներում 0:2 հաշվով պարտություն կրեց ուկրաինացի Ալեքսանդր Արեշչենկոյից, շախմատի ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունը 1/16 եզրափակչից սկսած կշարունակվի առանց Հայաստանի ներկայացուցիչների:
Ավելի վաղ Սամվել Տեր-Սահակյանը պայքարը դադարեցրել էր առաջին շրջանում, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պայքարից դուրս էին մնացել երեկ կայացած երկրորդ շրջանի դասական երկու պարտիաներից հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ bakuworldcup2015.com-ի