ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) նշում է «Աստղաֆիզիկա» միջազգային հանդեսի հիմնադրման 50-ամյակը: Հիմնադրվելով 1965 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից՝ այն կարճ ժամանակում դարձավ աստղաֆիզիկայի բնագավառի ամենահայտնի հանդեսներից մեկը: Հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամները եղել են հայտնի գիտնականներ:
Հիսուն տարվա ընթացքում հանդեսն ունեցել է երեք գլխավոր խմբագիր՝ ակադեմիկոսներ Վիկտոր Համբարձումյանը, Լյուդվիկ Միրզոյանը և Դավիթ Սեդրակյանը: Վերջինս հանդեսի գլխավոր խմբագիրն է 2000 թվականից մինչ օրս:
Ներկայացնելով ամսագրի գործունեությունը՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ամսագիրը կայացավ և մինչ օրս էլ շարունակում է բարձր դիրք գրավել գիտական աշխարհում. «Ներկայումս հանդեսի միջազգայնորեն ընդունված ազդեցության գործակիցն ամենաբարձրն է Հայաստանի գիտական հանդեսների մեջ»,- ընդգծեց նա:
Հանդեսն այսօր էլ շարունակում է տարբերվել աստղաֆիզիկայի բնագավառում յուրահատուկ հոդվածներով: «Աստղաֆիզիկա»-ի բոլոր համարները «Springer» հրատարակչությունը թարգմանում և տպագրում է անգլերեն:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ