«Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը կշարունակի իր պատիժը կրել կիսաբաց ռեժիմով։
«Կոշ» ՔԿՀ-ի վարչությունը մերժել է Ալեք Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ նա ինքնամփոփ է եւ կասկածամիտ. այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա կինը՝ Մանե Մնացականյանը։
Ալեք Պողոսյանը դիմում էր ներկայացրել՝ իր պատիժը բաց ռեժիմով կրելու համար։
Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։ Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխա ունի եւ նրա կալանավորումից հետո ընտանիքը գոյատեւում է միայն նպաստով։
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում