Այսօր, Ժամը 17-ի սահմաններում ադրբեջանցի դիպուկահարի 2 կրակոցները խոցել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղի բնակիչ Հայկ Բաբայանի «ՎԱԶ-2016» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար, գյուղի Ներքին շեն տարածքում խաղող հավաքող Հայկ Բաբայանը չի տուժել:
Չորաթանից հայտնեցին,որ այսօր ադրբեջանցի դիպուկահարները Ներքին Շենում աշխատող չորաթանցիների վրա արձակել են ավելի քան 15 գնդակ: Չնայած մեծ վտանգին, գյուղում այգեկութը կշարունակվի եւս մի քանի օր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ