Արա Ղազարյանը չի կարծում, որ որեւէ մի լրատվամիջոց իր քաղաքականությունը կամ լրատվությանը հոսքը էապես նվազեցրել է այս դատական գործի պատճառով
«Խոսքի ազատության կոմիտեն» սեպտեմբերի 16-ին կլոր սեղան էր կազմակերպել «Վիրավորանքն ու զրպարտությունը ԶԼՄ-ների հրապարակումներում. հայաստանյան դատական պրակտիկան եւ Եվրոպական դատարանի նախադեպերը» թեմայով:
Կլոր սեղանի ընթացքում Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանը ներկայացրեց 2010-2015 թվականի հունիս ամիսը դատական գործերի շարժը. «Դաշտը ամբողջությամբ ազատ էր, միայն նոր էր ապաքրեականացնել,խուճապ էր եւ կարծես թե կար նաեւ որոշում վերեւներից, որ մի քանի լրատվամիջոց պետք է փակել, որովհետեւ դատարանները սկսեցին 3 հայցվորների հայցերը բավարարել՝ յուրաքանչյուրը 2 մլն, 6 մլն կամ 1 ամսվա ընթացքում 7 գործ, 2011 թվականի մարտ ամսի 7 գործ: Եվ հանրային բողոքի խոշոր ալիք բարձրացավ:Սրանից օգտվելով՝ օմբուդսմենը դիմեց ՍԴ-ին, դիմեց այնպես, որպեսզի ՍԴ-ն հնարավորություն ունենա 1087 հոդվածի ողջ սպեկտորով կարծիք արտահայտի, երբեմն փոխադարձ պայմանավորվածությունները լավ բանի են տանում, եթե իհարկե՛, այդպիսի պայմանավորվածություններ կան:
Ինչեւէ, ՍԴ-ն ստացավ լավ հնարավորություն ոչ թե կոնկրետ գործով, որովհետեւ գործերը դեռ չէին հասել ՍԴ, օմբուդսմենի դիմումի վրա ամբողջ 1087 հոդվածի վերաբերյալ կարծիք արտահայտել: Եվ մոտավորապես 2011-ի հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին բոլոր որոշումները կասեցվեցին, եւ ՍԴ-ի որոշումից հետո իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոխվեց: Եվ մենք տեսնում ենք, որ նրանք, ովքեր ոգեւորված էին հայցեր բերելով, այլեւս էլ ոգեւորություն չկար, որովհետեւ արդեն 2-3 միլիոն գումար չէին շահի եւ հենց այդ համաչափության սկզբունքն է, որ աշխատեց: Դատարանները նաեւ կիրառեցին Վճռաբեկ դատարանի 2 նախադեպ, որը 2012 թվականի ապրիլին ընդունվեց եւ մենք տեսնում ենք, որ ամսվա կտրվածքով՝ սկսած 2012-ից մինչեւ հիմա մենք ունենք 1 կամ 2 գործ: Այստեղ իմ մոտեցումը տարբերվում է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոտեցումից, որտեղ լրատվամիջոցը 3-րդ կողմ է հանդես գալիս, գուցե սխալվել եմ»:
Կարդացեք նաև
Արա Ղազարյանը ստեղծված իրավիճակը լավ է գնահատում, քանի որ դատարանները, եթե խախտում են նկատում, ապա փոխհատուցման պահանջը խիստ ցածր են սահմանում, փաստաբանների գումարը էապես նվազեցնում են, բարոյական վնասի դեպքում, անպայման, լրատվամիջոցի գույքային վիճակը հաշվի են առնում. «Չեմ կարծում, որ որեւէ մի լրատվամիջոց իր քաղաքականությունը կամ լրատվությանը հոսքը էապես նվազեցրել է այս դատական գործի պատճառով: Նույնիսկ ֆիզիկական բռնությունները լրագրողների նկատմամբ, որ շատացել են էապես վերջերս, այն ինֆորմացիոն հոսքը, որ լրագրողից գնում է դեպի հասարակություն, իմ կարծիքով, չի նվազել, նույնիսկ ավելի սուր է ինֆորմացիան: Միակ բանը, որ կարող է էապես ազդել ինֆորմացիայի վրա աղբյուրի բացահայտումն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ