Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուսալեռցիները հայ ժողովրդի հացը շաղախելու թթխմորն են…»

Սեպտեմբեր 16,2015 18:21

Սեպտեմբեր 16-ին Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ուխտավոր մուսալեռցիներն այցելեցին Մուսալեռ գյուղի Ֆրանց Վերֆելի անունը կրող դպրոց:

Հյուրերը նախ ծանոթացան դպրոցի հիմնադրման պատմությանը, ապա շրջայց կատարեցին կրթօջախում: Զրուցեցին աշակերտների, ուսուցիչների հետ, պատասխանեցին երկուստեք հետաքրքրող հարցերի:

Այնուհետև դպրոցի հանդիսությունների սրահում աշակերտները ներկայացրին հատվածներ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» պատմավեպի բեմականացումից:

Մուսալեռ2

Ներկայացումից առաջ ներկաներին ողջունեց դպրոցի տնօրեն Աղավնի Վեզիրյանը. «Սիրելի՛ մուսալեռցիներ, անչափ ուրախ ենք ձեզ հյուրընկալելու այս կամարների ներքո: Գիտեմ՝ Դուք այստեղ եք եկել արյան կանչով, եկել եք միասին և մեծ շուքով տոնախմբելու Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակը, ևս մեկ անգամ ոգեկոչելու նահատակված հայորդիների անմահ հիշատակը: Վստահեցնում եմ, որ մեր դպրոցը նույնպես ապրում է Մուսա լեռան  ոգով ու շնչով»:

Մուսալեռան հերոսամարտի 100-ամյակի կենտրոնական մարմնի նախագահ Եսայի Հավաթյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ֆրանց Վերֆելի անվան դպրոցի տնօրինությանը: Մեջբերելով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Առաջինի խոսքը, թե՝ «Մուսալեռցիները հայ ժողովրդի հացը շաղախելու թթխմորն են»,- հավելեց. «Միշտ և ամենուր պետք է հպարտ լինենք հայ լինելու և, հատկապես, մուսալեռցի լինելու համար»:

Միջոցառմանը ներկա էր նաև Մուսալեռի հոգևոր հովիվ Տեր Գեղամ քահանա Քեսաբլյանը, ով Տերունական աղոթքով եզրափակեց ցերեկույթը:

Այնուհետև ուխտավորների խումբը շարժվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930