Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանը համամի՞տ է Հովիկ Աբրահամյանի հետ

Սեպտեմբեր 16,2015 17:57

«Նախարարները կիսում են իմ տեսակետը, կիրակի օրը փոխվարչապետը շատ մանրակրկիտ ներկայացրել է, էկոնոմիկայի նախարարը բոլորը ներկայացրել է: Դա տնտեսագիտական գիտելիքի խնդիր է: Դուք ուրիշ տնտեսագիտություն ունեք, ասում եք՝ ինչո՞ւ մեր ազգաբնակչության վրա չի երևում այդ սոցիալական խնդիրը, եթե 4 տոկոս տնտեսական աճ ունենանք, ապա պիտի լավ ապրի ժողովուրդը: Ես ձեզ ասել եմ, որ չի կարող 4 տոկոսով լավ ապրի մեր ժողովուրդը: Դա պետք է լինի երկնիշ թիվ, և մենք փորձելու ենք կամաց գնալ առաջ»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշեց, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանը փորձում է իր տնտեսական դիրքերը տարածաշրջանում ամուր պահել՝ չունենալով նավթ, գազ, ելք դեպի ծով:

Հարցին, որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հակառակն է պնդում վարչապետը պատասխանեց. «Մի հատ հարցը կտաք իրան, կնայեք՝ ինքը հակառա՞կն է պնդում»:

Վարչապետը հստակեցրեց նաեւ, որ ինքը ասել է չորս տոկոս տնտեսական աճի մասին. «Կառավարության նիստում ես ասել եմ, որ վիճակագրական ծառայությունը հրապարակել է թվեր, և ասում է՝ կիսամյակում ունենք 4 տոկոս տնտեսական աճ: Դա ես չեմ հորինել»: Հովիկ Աբրահամյանն, ի դեպ, դա ուրախալի լուր է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930