«Ես գործուղում գնում եմ մեր պետական ինքնաթիռով, ի՞նչ բիզնես, ի՞նչ շքեղություն: Ես խնդրում եմ, դուք մի լսեք մամուլին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողներից մեկը վարչապետից հետաքրքրվեց`իր արտերկրյա այցերի վրա, պետական բյուջեից հսկայական գումարներ հատկացնելու մասին մամուլում հրապարակված տեղեկություններից:
Դիտարկմանը, որ մամուլը մեջբերում է կառավարության կայքի տվյալները, ըստ որի՝ վարչապետն այս տարի արդեն հսկայական գումար է ծախսել ինքնաթիռով թռիչքների վրա, նա պատասխանեց. «Կա պետական ինքնաթիռ, որից օգտվում են նախագահը, վարչապետը և Ազգային ժողովի նախագահը: Լավ տրամադրություն ձեզ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ