Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ս.Դ.Հ.Կուսակցութեան Քսան Անմահներու Նահատակութեան 100-ամեակի Ոգեկոչում Աւստրալիոյ Մէջ

Սեպտեմբեր 16,2015 17:36

«Եռագուն». Կիրակի՝ 13 Սեպտեմբեր 2015-ին, երեկոյեան ժամը 6.30-ին Սիտնիի «Զէնիթ» սրահին մէջ տեղի ունեցաւ Ս.Դ.Հնչակեան կուսակցութեան Քսան Կախաղաններու նահատակութեան 100-ամեակի ոգեկոչումը:

Յոյշ երեկոն կազմակերպուած էր Աւստրալիոյ Շրջանի Վարիչ Մարմնին կողմէ, հովանաւորութեամբ թեմի առաջնորդ Տէր Հայկազուն Սրբ. Եպս. Նաճարեանի:

Օրուան բանախօսն էր Ս.Դ.Հ.Կ. Կեդրոնական Վարչութեան ատենապետ Ընկ. Յակոբ Տիգրանեանը: Հիւրերու շարքին էին Լիբանանի խորհրդարանի անդամ եւ Ս.Դ.Հ.Կ. ԿեդրոնականՎարչութեան փոխ ատենապետ` Ընկ. Սեպուհ Գալփաքեան, Կեդր. Վարչութեան անդամ Ընկ. Վազգէն Գալթաքճեան (Միացեալ Նահանգներէն), գաղութին մէջ գործող կուսակցական, մշակութային, եկեղեցական, բարեսիրական եւ մարզական միութիւններու ներկայացուցիչներ եւ բազմաթիւ ընկեր, ընկերուհիներ:

Բացման խօսքը կատարեց Ընկ. Թորոս Պոյաճեան: Ձեռնարկի ընթացքին ցուցադրուեցաւ Քսաններու նահատակութեան 100-ամեակին նուիրուած «Քսաններու Լուսաբացը» տեսերիզը:

Որպէս վեթերան նուիրեալ կուսակցականներ, իրենց տարիներու վաստակին համար, Ս.Դ.Հ.Կ. «ՓԱՐԱՄԱԶ»-ի շքանշանովն պարգեւատրուեցան Ընկերուհի Սիրուն Չիլինկիրեան եւ Ընկերներ Վրէժ Մանուկեան եւ Ճոն Տէմիրճեան:

Գեղարուեստական յայտագրին իր մասնակցութիւնը բերաւ Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբը, որ իր կատարողութեամբ հմայեց ներկաները: Հայրենասիրական եւ ազգային երգերով ելոյթ ունեցաւ Ընկ. Վարդան Սվազլեան :

Աւստրալիոյ շրջանի խօսքը փոխանցեց շրջանի ատենապետ Ընկ.Վաչէ Թոփուզեան եւ ապա հրաւիրեց օրուան բանախօսը:

Ձեռնարկի աւարտին Առաջնորդ սրբազանը իր պատգամը ուղղեց ներկաներուն եւ Պահպանիչով փակեց յոյշ երեկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930