Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի առաջարկը կքննարկվի

Սեպտեմբեր 16,2015 17:37

«Չորրորդ եռամսյակում կքննարկեն ԵՏՄ անդամները, հարցը օրակարգում է: Դոլար-դրամի տատանումները ազդում են նաև մեր բնակչության վրա, փորձելու ենք ռուբլով վճարել, դոլարիզացիայից հեռու մնանք: Վատ բան մի փնտրեք, դա կօգնի մեր տնտեսության զարգացմանը»,-այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն`անդրադառնալով ԵՏՄ տարածքում ռուբլով անցնելու իր առաջարկին: ԵՏՄ գործընկերներից, վարչապետն արձագանքներ դեռ չի ստացել: ԵՏՄ աշխատանքային խմբերը դեռ պետք է քննարկեն իր առաջարկը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իր առաջարկը ռուսներին շահավետ չի լինի, վարչապետը պատասխանեց. «Դե հիմա մեր ռազմավարական գործընկերներն են ԵՏՄ-ի, թող մի բան էլ իրենց ձեռք չտա, Հայաստանի տնտեսությանը ձեռ տա»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930