Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել

Սեպտեմբեր 16,2015 17:20

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել տեղեկանք, որը կազմվել է 2015թ. սեպտեմբերի 13-ին Իջևանում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հերթական հայտարարագրերի ստուգման արդյունքում:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստել է, որ բանկերի կողմից տրամադրված նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:

Նիստում քննարկվել է նաև «Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունների, «Ասպարեզ» օրաթերթի և «Ասպարեզ» օնլայն կայքի կողմից ներկայացված դիմումը:

ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930