Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Սահմանադրության տերը, անտեր ոչինչ չի լինում. Քոքոբելյանը երաշխավոր է ուզում

Սեպտեմբեր 16,2015 16:50

Խաչատուր Քոքոբելյանը հիմնական զեկուցող, սահմանադրագետ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է այս Սահմանադրության երաշխավորը: Չնայած նշված է, որ ՀՀ նախագահը հետեւելու է Սահմանադրությանը, բայց, ըստ նրա, հստակ ձեւակերպում չկա, թե ով է երաշխավոր լինելու. «Անտեր ոչինչ չի լինում»:

Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ որեւէ մեկը չի կարող երաշխավորել Սահմանադրությունը, բայց դա չի նշանակում, որ երկիրն անտեր է դառնում: Երկիրն անտեր է դառնում այն ժամանակ, երբ ամբողջ երկրի ճակատագիրը վստահվում է միայն մեկ անձի , երբ չկա իշխանությունների բաժանում, ու միակ հույսը ինչ-որ մեկն է դառնում:

Խաչատուր Քոքոբելյանի համար անընդունելի է ՀՀ ամբողջականության հարցը հանրաքվեի միջոցով լուծելու դրույթը: Ըստ նրա, «Սահմանադրությամբ Հայաստանի փաստացի տարածքն արդեն ամրագրված է, ու այն քննարկման թեմա չի կարող լինել:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հանգստացրեց Քոքոբելյանին՝ ասելով. «Կարող է ընդլայնման համար ենք գրել»:

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն էլ առաջարկեց Սահմանադրությունում ամրագրել, որ մենաշնորհներն արգելվում են, ոչ թե արգելել մենաշնորհի կամ գերիշխող դիրքի չարաշահումը: Ըստ նրա, մենաշնորհները ավերիչ ազդեցություն են թողնում տնտեսական համակարգի վրա, ուստի հստակ պետք է ամրագրել ու արգելել:

Վարդան Պողոսյանը պատասխանեց, որ չեն կարող նման բան ամրագրել. «Եթե գրենք արգելվում է, օրենսդիրը կարգավորելու որեւէ խնդիր չի ունենա: Այդ ճանապարհով գնացել է ՌԴ Սահմանադրությունը եւ սխալվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930