Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբսիդավորման գինը

Սեպտեմբեր 16,2015 16:19

Օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարությունը կայացրեց որոշում Էլեկտրական էներգիայի սակագնի մեղմման միջոցառման մասին: Դրանով, մասնավորապես, նախատեսվում է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի 6,93 դրամով թանկացած սակագինը բնակիչ-բաժանորդների համար ամբողջությամբ և ամսական 0.38 կՎ լարմամբ 500 կՎտԺ-ից ոչ ավել սպառող իրավաբանական անձանց համար՝ մասնակի:

Այլ կերպ ասած, ամսական առավելագույնը 1732 ՀՀ դրամի չափով սուբսիդիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնց էլեկտրաէներգիայի ամսական ծախսը չի գերազանցի շուրջ 20 հազար ՀՀ դրամը:

Կառավարությունում չգիտեն

Պատասխանելով «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցումներին, ՀՀ Ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ իրենց հայտնի չէ, թե որքա՞ն է պետության վրա նստելու այդ սուբսիդավորումը և առաջարկեցին տեղեկատվությունը ստանալ Էներգետիկայի նախարարությունից:

Իսկ ահա Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մեր հարցմանը պատասխանեց, որ իրեն էլ հայտնի չէ, թե որքա՞ն գումար է ծախսվելու կառավարության այդ որոշումը:

Այսինքն, գործադիրը կայացրել է որոշում՝ առանց իմանալու, թե որքա՞ն է այն նստելու հարկատուների վրա:

15 միլիոն $

Ելնելով ստեղծված իրավիճակից, մենք հաշվարկեցինք, թե որքա՞ն է արժենալու այդ սուբսիդիան՝ ելնելով դրա տակ ընկնող բաժանորդների սպառման կանխատեսումից:

Այսպիսով, դատելով նախորդ տարվա տվյալներից, կես տարում Հայաստանում բնակիչ-բաժանորդները սպառում են 945-ից 965 միլիոն կՎտԺ էլեկտրաէներգիա: Եվս 475-ից 490 միլիոն կՎտԺ էլեկտրաէներգիա սպառում են 0.38 կՎ լարման տակ ընկնող իրավաբանական անձինք, ում միայն մի փոքր մասի էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու (այն էլ՝ մասնակի)… Արդյունքում Իրավաբանական անձանց սուբսիդավորված ՝էլեկտրաէներգիայի քանակը (կիսամյակում) կազմելու է մոտ 70-ից 85 միլիոն կՎտԺ:

Այսինքն, բավականին մեծ ճշտությամբ կարելի է ասել, որ 2015 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսներին սուբսիդիայի տակ է ընկնելու 1015-ից 1050 միլիոն կՎտԺ: Այդ թիվը 6,93 դրամով բազմապատկելիս կստացվի, որ այս կես տարում հարկատուներիս հաշվին ՀԷՑ-ին կփոխանցվի 5,8-ից 6,1 միլիարդ դրամ, կամ, մոտ 12,5 միլիոն դոլար:

Ընդ որում, ինչպես նշվեց, այս սուբսիդիան չի ծածկում արդյունաբերական հիմնարկների սպառած էլեկտրաէներգիան և վերջիններս լուրջ խնդիրներ կունենան արտադրանքի մրցունակության հետ, քանի որ, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն այժմ ամենաթանկն է ԱՊՀ տարածքում և շուրջ 2 անգամ ավելի թանկ է, քան ԵՏՄ տարածքի միջին սակագինը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930