Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Կարապետյանը մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին

Սեպտեմբեր 16,2015 15:34

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երևանի կոնյակի գործարանում մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին, որին ներկա էին նաև գինեգործների միության անդամներ:

«Մեր այսօրվա նիստի հիմնական նպատակը երկու միությունների միջև համագործակցության եզրեր գտնելն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` երկու միությունների առանձին գործունեությունը մեծ արդյունավետություն չի ապահովում և պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ավելի սերտացնելու համար նման ձևաչափով քննարկումները կարող են շատ օգտակար լինել: Սերգո Կարապետյանը հավելել է, որ տարիներ շարունակ այս ոլորտում բազում հարցեր են կուտակվել, որոնք լուծում են պահանջում և պետք է ամեն ինչ անել առաջիկայում այդ խնդիրներին լուծումներ տալու համար:

Քննարկումների արդյունքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել նախաձեռնող խումբ և մեկամսյա ժամկետում քննարկել և ներկայացնել իրենց միասնական վերջնական դիրքորոշումը երկու միությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերումների ընթացքին: Այս ենթատեքստում նախարարը նշել է, որ արդեն մեկ շաբաթ է հանրապետության 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նախարարը նաև հավելել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:

Նիստի օրակարգում էին նաև որակյալ կոնյակի արտադրության և արտահանման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մթերվող խաղողի որակի նկատմամբ հսկողության սահմանման մեխանիզմները: Խնդրի շուրջ զեկույցով հանդես է եկել Հայաստանի կոնյակագործների միության նախագահ Արա Գրիգորյանը: Զեկույցում կարևորվել է տեղական արտադրանքի որակի բարձրացումը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի հայկական կոնյակի արտահանման ծավալների ավելացման համար:

Արա Գրիգորյանը նաև կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նման համատեղ նիստերի իրականացումը, ինչը թույլ է տալիս բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930