«Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում`իմ նման մտադրության մասին»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`համապատասխանո՞ւմ են իրականությանն այն լուրերը, որ ինքը բանակցություններ է վարում ՀՅԴ-ի հետ`կրկին Դաշնակցություն վերադառնալու եւ 2017 թվականի ընտրություններին ՀՅԴ-ի ցուցակով մասնակցելու մասին:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռուբեն Հակոբյանի մոտեցումներով, քանզի, «Ժառանգությունում», ինչպես հայտնի է, մոտեցումները 180 աստիճանով տարբերվում են միմյանցից:
Ռուբեն Հակոբյանն ասաց, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքը կհնչեցնի իր ելույթում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ